Նարեկացու աղոթքը սիմֆոնիկ նվագախմբի եւ Ջոն Մալկովիչի ներկայացմամբ թող լույս պարգեւի հերոսների հոգիներին (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սգում է ռազմի դաշտում նահատակված մեր քաջ մարտիկների մահը։
«Մեր քաջարի հերոսները ճրագներ են դարձել, որոնք պետք է ցույց տան մեզ ճշմարիտի ուղիները ու հետ բերեն շեղված ընթացքներից։ Մեր աղոթքները չեն լինելու նրանց մասին. նրանք են հենց մեր աղոթքները, որովհետեւ ամենաբարձրում են։ Հավերժ փա՛ռք մեր հայրենիքի զավակներին, որոնց հիշատակի լույսին պետք է արժանի լինենք մեր գոյության ամեն օրով»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Եվ թող Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի այս հատվածը, որ հնչում է Ջոն Մալկովիչի ընթերցմամբ ու Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, խաղաղություն ու լույս պարգեւի հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հոգիներին: