«Պիտի ապացուցենք, որ արժանի ենք մեր տղերքի հերոսությանն ու չապրած տարիներին». Վարդան Բադալյանի գրառումը՝ 36-ամյակի առթիվ

Այսօր Վարդան Բադալյանի ծննդյան օրն է: Երգչի ֆեյսբուքյան գրառումը տարեդարձի առթիվ ունեցածը վերաիմաստավորելու մասին է:

«Դարձա 36 տարեկան։ Անցնող տարին ամենաողբերգականն է բոլորիս համար, բայց կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք ազգովի վերածնվել ու վերաիմաստավորել մեր ունեցածը։ Ամենակարևորը՝ պիտի մեր ապրած կյանքով ապացուցենք, որ արժանի ենք մեր տղերքի հերոսությանն ու չապրած տարիներին»,- նշել է Վարդանը: