Թողարկվել է մոլագար Չիկատիլոյի մասին Սարիկ Անդրեասյանի սերիալի առաջին թրեյլերը

Okko ծառայությունը ցուցադրել է մոլագար Անդրեյ Չիկատիլոյի մասին սերիալի առաջին թիզեր-թրեյլերը, որի նկարահանումները նոր են ավարտվել։

«Չիկատիլո» շոուի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, սցենարը գրել են Ալեքսեյ Գրավիցկին և Սերգեյ Վոլկովը:

Դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Դմիտրի Վլասկինը, Յուլյա Աֆանասևան, Օլեգ Կամենշչիկովը, Նիկոլայ Կոզակը, Եվգենի Շիրիկովը և ուրիշներ:

Ինչպես հիշեցրել է բեմադրիչը, Անդրեյ Չիկատիլոյի անունը հայտնի է ոչ միայն ողջ հետխորհրդային տարածքում, այլև դրա սահմաններից դուրս, և նրան «համարձակորեն կարելի է անվանել դարի հանցագործ, որի սպանությունները չեն իմաստավորվում»: Սարիկ Անդրեասյանը պարզաբանել է, որ սերիալի ստեղծագործական խումբը փորձել է պատասխանել այն հարցերին, թե «ինչպե՞ս է գործնականում կատարյալ կենսագրությամբ մարդը դաժան մարդասպան դարձել, ի՞նչն է իր մեջ գազան ծնել»։

Դետեկտիվ դրամատիկ շոուի պրեմիերան, որը բաղկացած է ութ դրվագներից, նախանշել են 2021 թվականի գարնանը: