Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արցախում վիրավորված զինվորներին նվիրված համերգ կանցկացվի

Արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կամերային երաժշտության երեկո կկազմակերպվի:

Բարեգործական համերգին մասնակցելու են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը, Միլենա Բեգարյանը, Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Քրիստինա Գրիգորյանը, Հերմինե Գևորգյանը, Այլին Հերոսեան և Աննա Գաբրիելյանը:

Գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանն է, դաշնակահարը՝ Էլեն Կիրակոսյանը:

«Յուրաքանչյուրիս օգնությունը՝ մեծ, թե փոքր, կարևոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»,- ասվում է տուն-թանգարանի տարածած հաղորդագրությունում: