«Վիճակն օրհասական է, քանի դեռ ամեն բան մսխված չէ, պարոն Փաշինյան, հրաժարական տվեք». Արմեն Էլբակյան

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև նշել կառավարության և վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին․

«Պատմությունը ավարտված թատերախաղ չէ, անավարտ ճակատամարտ է մահվան հետ, այս գոտեմարտում երբ վիճակն օրհասական է հանուն մեր զավակների, հանուն վաղվա օրվա, հանուն մեր տեսակի և Հայրենիքի, քանի դեռ ամեն բան մղսված չէ, կառավարությունը պետք է հրաժարական տա, պարոն Փաշինյան հրաժարական տվեք»,- գրել է նա։