Դերասան Պավել Պրիլուչնիին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Դերասան Պավել Պրիլուչինիին ծեծի ենթարկելուց հետո Կալինինգրադում առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության Կալինինգրադի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Սվետլանա Պոստավնիչայայի խոսքերը։

Քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը)։ Մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ քննության ընթացքից ելնելով՝ առավել մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում։

Նոյեմբերի վերջին Պրիլուչնիին Մոսկվայում հոսպիտալացրել էին վնասվածքներով, որոնք դերասանն, իբրև, ստացել էր Կալինինգրադում վեճի արդյունքում, ուր նկարահանվում էր սերիալում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դերասանը վիճել է ակումբի սեփականատիրոջ հետ։