Արքայադուստր Դիանայի անհայտ նամակները վաճառքի են հանվել 40 հազար դոլարով

Անգլիայում վաճառքի են հանվել արքայադուստր Դիանայի (1961-1997) անհայտ նամակները, որոնցում խոսվում է արքայադստեր անձնական կյանքի գաղտնիքների մասին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, David Lay աճուրդի տունը նամակները վաճառքի է ներկայացրել 30 000 ֆունտ ստերլինգով (40 000 դոլար):

Ընտրանին ավելի քան 30 նամակ է ներառում՝ ուղղված ընտանիքի բարեկամ և վստահված անձ Ռոջեր Բրամբլին, որն օգնել է նրան մի քանի ճգնաժամային պահեր հաղթահարել կյանքում: Նամակները գրվել են 1990-1997 թվականների ընթացքում:

Դիանայի մահից հետո 23 տարի շարունակ դրանք պահվել են զգեստապահարանում: Ջերմ և հուզիչ նամակները պատմում են նաև արքայազն Չարլզից բաժանվելու ժամանակահատվածի մասին: