Պեդրո Ալմոդովարը նշել է 2020-ին իրեն ամենաշատը տպավորած ֆիլմերը

Իսպանացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Պեդրո Ալմոդովարը թվել է այն ֆիլմերը, որոնք անցնող տարում իրեն ամենաշատն են տպավորել։

Ռեժիսորը հիացած է Քելի Ռեյխարդտի «Առաջին թագը» ֆիլմով և այն անվանել է «գրավիչ ու հիասքանչ վեսթերն»։ Նրա կարծիքով՝ նախագիծը կարող է «բադի-մուվիի» (buddy movie) օրինակ համարվել։

Նրա ցանկում կան ֆիլմեր, որոնք կարելի է հանդիպել նաև այլ փորձագետների մոտ, ինչպես Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկ» և Էլիզա Հիթմանի «Երբեք, հազվադեպ, երբեմն, միշտ» ֆիլմերը, ինչպես նաև ֆիլմեր, որոնց մասին էականորեն ավելի քիչ են խոսել։

Կինեմատոգրաֆիստին դուր է եկել նաև ամերիկացի ռեժիսոր Կառլո Միրաբել Դեյվիսի «Կուլ տուր» սարսափ ֆիլմը, մեքսիկացի Ֆերնանդո Ֆրիասի դեբյուտը՝ «Ես այլևս այստեղ չեմ» և Ջեսիկա Հաուսների «Փոքրիկ Ջո» դրաման։