Հայտնի է՝ որ լուսանկարն է հաղթող ճանաչվել Ocean Photograph Awards ֆոտոմրցույթում

Անցնող 2020 թվականին լուսանկարիչները ֆիքսել են բազմաթիվ ուշագրավ կադրեր, սակայն Ավստրալիայում լուսանկարված այրիացած երկու պինգվինների հուզիչ լուսանկարը ընտրվել է որպես Oceanographic ամսագրի Ocean Photograph Awards ֆոտոմրցույթի հաղթող, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Լուսանկարի հեղինակը Թոբիաս Բաումգաերտներն է, որն ուշագրավ կադրն անմահացրել է Մելբուրնում: Նա մանրամասնել է, որ պատկերված երկու պինգվինների զուգընկերները սատկել են:

Պինգվինների խումբը, որին նկարել է Բաումգաերտները, կազմված է ամենացածրահասակ՝ 33 սմ հասակ ունեցող 1400 պինգվիններից:

Ըստ լուսանկարչի տված տեղեկությունների, նա երեք գիշեր է անցկացրել պինգվինների խմբի մոտ, որպիսի կարողանա նկարել երկու տարեց պինգվիններին, որոնք կորցրել են իրենց զուգընկերներին և հիմա պարբերաբար հանդիպում են ու հոգ տանում միմյանց:

Լուսանկարիչն ասել է, որ հակառակ բոլոր դժվարություններին, բախտ է ունեցել այդ կադրը որսալու: