Հրապարակվել է Էդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղևորություն դեպի Ամերիկա 2» կատակերգության թրեյլերը

«Amazon Prime Video» սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Ուղևորություն դեպի Ամերիկա 2»-ի՝ 1988թ.-ի հայտնի կատակերգության շարունակության առաջին թրեյլերը։

Աֆրիկյան Զամունդա երկրի ժառանգորդի մասին պատմության շարունակությունում գլխավոր դերը կրկին կատարում է Էդի Մերֆին։ Այս անգամ նա կմեկնի ԱՄՆ՝ որդուն փնտրելու։

Բացի Մերֆիից՝ իրենց դերերին են վերադարձել Արսենիո Հոլը, Ջեյմս Էռլ Ջոնսը և Շերի Հիդլին։ Նրանց կմիանա Ուեսլի Սնայփսը։ Ֆիլմի սցենարը գրել են առաջին մասի հեղինակներ Բերի Բլաուշտեյնն ու Դևիդ Շեֆիլդը։

Ժապավենը «Amazon Prime Video»-ում կթողարկվի 2021թ.-ի մարտի 5-ին։