Ջիգարխանյանի նախկին կինը դերասանի ընկերոջն է վերադարձրել միլիոնի հասնող պարտքը

Ռեժիսոր, դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ամուսնու ընկերոջը վերադարձրել է միլիոնի հասնող պարտքը։ Երկար ժամանակ Յուրի Ռաստեգինը չէր կարողանում դաշնակահարուհուց ստանալ գումարը։

«Վիտալինան ինձ ամբողջությամբ վճարել է պարտքը։ Հենց դատարանի որոշումն ուժի մեջ է մտել, նա անմիջապես վճարել է։ Ինձ համար դա հաճելի անակնկալ էր. կարծում էի, թե երկար ժամանակ չեմ ստանա գումարս։ Սա շատ լավ և ճիշտ քայլ է, որից հետո նրան կարելի է հարգանքով վերաբերվել։ Այդ քայլը նրան պատիվ բերեց»,- նրա խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։

Ռաստեգինի խոսքով՝ ինքը ցանկանում է Ստարոկոնյուշնի նրբանցքում գտնվող Ջիգարխանյանի տանը թանգարան ստեղծել, իբրև այդ մասին կենդանության օրոք խոսել է Արմեն Բորիսովիչը։ «Հիմա քննարկում ենք այդ հարցը։ Տատյանա Սերգեևնան շարունակում է ապրել բնակարանում։ Բայց շուտով կորոշենք՝ ինչ ուղղությամբ առաջ շարժվել։ Ես առայժմ չեմ խոսել Ջիգարխանյանի այրու հետ, քանի որ նա դեռ չի հաղթահարել վիշտը»,- նշել է Յորին։