Sony-ն PlayStation խաղերի մոտիվներով 10 նախագիծ կնկարահանի

Sony Pictures կինոստուդիան PlayStation-ի խաղային մոտիվներով 10 նախագիծ կնկարահանի, գրում է MediaPost-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Թոնի Վինչիկերրին:
Ընդամենը կնկարահանվի երեք ֆիլմ եւ յոթ սերիալ։
Թե ինչ խաղեր են նախագծերի հիմք հանդիսացել, հայտնի չէ:
Հավանաբար, նրանց թվում կլինի Uncharted-ը եւ The Last of Us-ը։ Թե երբ է նախատեսվում ֆիլմեր եւ սերիալների թողարկումը, չի հաղորդվում։