Մահացել է Կարլ Լագերֆելդի մուսան` Ստելա Տենատը

50 տարեկանում մահացել է Կարլ Լագերֆելդի մուսան՝ բրիտանացի սուպերմոդել Ստելա Տենատը։ Այդ մասին հայտնել է նրա ընտանիքը։

«Մեծ վշտով հայտնում ենք 2020թ.-ի դեկտեմբերի 22-ին Ստելա Տենատի վաղաժամ մահվան մասին։ Ստելան հիանալի կին էր եւ ոգեշնչում էր մեզ բոլորիս։ Նրա կարիքը շատ կզգանք»,- ասված է մոդելի հարազատների հայտարարությունում։

Մոդելի հանկարծակի մահվան պատճառները չեն հաղորդվում։ Ոստիկանությունը նշել է, որ Տենատի մահվան հանգամանքներում (մոդելի մահը վրա է հասել հոբելյանից հինգ օր անց) կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել։