Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Համացանցում տարածվում է հերթական կեղծիքը. Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է. «ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում չհավատալ նման գրառումների, չտարածել դրանք, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։
Ծանոթացեք ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին Գործակալության կազմած ուղեցույցին՝ այստեղ»: