Երևանցիների մեծամասնությանը չի հուզում Սյունիքի մի մասը թուրքին հանձնելու փաստը․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով երկրում ծավալվող վերջին իրադարձությունների մասին։

«Նույնիսկ բարձրաձայնելով բազմաթիվ թերությունների մասին բողոքի ակցիաների կազմակերպման մեջ՝ այնուամենայնիվ արձանագրենք.

Երևանցիների մեծամասնությանը չի հուզում Սյունիքի մի մասը թուրքին հանձնելու փաստը, Արցախը վաճառելու հարցը, 5000-ից ավել զոհվածների հարցը, վաղը պետականություն չունենալու խնդիրը:
Նման մի բան կատարվել է 1915 թ-ին:

Մի 100 տարի հետո, երբ կլինենք երկիր չունեցող ցեղ` մեր մասին կհիշացնեն ֆեյսբուքյան գրառումները:
Մի տարի հետո կպաշտպանենք Նորքի մասիվի դիրքերը` ԳՇ պետի ղեկավարությամբ։
Արժանի ենք:
Հարգանքս այն մարդկանց, ովքեր փորձեցին երկիր ունենալ»,- գրել է ռեժիսորը։