Ամանորին կցուցադրվի «Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի արկածները» մուլտֆիլմի նոր սերիան (լուսանկարներ)

Ամանորին ցուցադրվելու է «Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի արկածները»  սիրված մուլտֆիլմի նոր սերիան, այս մասին հայտնում է Lenta.ru լրատվական կայքի ֆեյսբության էջը:

Ամանորյա մուլտֆիլմը երաժշտական է լինելու, սակայն սյուժեից բավարար մանրամասներ դեռևս չեն բացահայտվել:

Մի բան է միայն հայտնի․ Գենան և Չեբուրաշկան կրկին բախվելու են Շապոկլյակի հնարքներին, սակայն վերջում ընկերությունն անպայման հաղթելու է: