Netflix-ը ջնջել է Ջոնի Դեփի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը

Netflix-ի ամերիկյան գրադարանում այլևս չկան ֆիլմեր, որոնցում խաղում է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը, այս մասին հաղորդում է The Geekbuzz-ը։

Սթրմինգային ծառայությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել, թե ինչն է պատճառ հանդիսացել նման որոշում կայացնելու հարցում։ Հնարավոր է՝ սա պարզապես համընկնում է և ծառայության բովանդակության թարմացում։ Հնարավոր է նաև` այն ուշացած արձագանք է նրան, որ Ջոնի Դեփը պարտվել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ կապված զրպարտության մասին գործում։ Վերջինս պնդում էր, որ ամուսինը ծեծի էր ենթարկում իրեն։