«Կյանքը շարունակվում է, բոլոր հաղթանակները դեռ առջևում են»․ երգիչ Մհեր

Երգիչ Մհերը (Մգեր Արմենիա) ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ բոլոր հաղթանակները դեռ առջևում են ու ամեն բան լավ է լինելու։

«Կյանքը շարունակվում է, ուզում ենք դա, թե՝ ոչ։ Բոլոր հաղթանակները դեռ առջևում են, ամեն հետաքրքիր բան առջևում է․․․», – գրել է երգիչը։

Նշենք, որ այս շրջանում երգիչը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում և, պարբարաբար գրառումներ կատարելով, անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին։