Դնեպրում տեղադրել են դիրիժոր Գուրգեն Կարապետյանին նվիրված փոքր պղնձե քանդակ

Դնեպրում տեղադրել են դիրիժոր Գուրգեն Կարապետյանին նվիրված փոքր պղնձե քանդակ, հաղորդում է AnalitikaUA.net-ն: Նոր քանդակը տեղադրվել է Դնեպրոպետրովսկի շրջանի Լեոնիդ Կոգանի անվան ֆիլհարմոնիայում: Գուրգեն Կարապետյանը ղեկավարել է դրա սիմֆոնիկ նվագախումբը 1967 թվականից: Քաղաքապետարանում պատմել են, որ քանդակը պատրաստվել է տասն օրվա ընթացքում: Դրա վրա կարելի է տեսնել դիրիժորի ձեռքերն ու նոտաներ: Նախագծի հեղինակ Գառնիկ Խաչատրյանը բացատրել է, որ ձեռքերն ամեն ինչի խորհրդանիշն են: Այսինքն՝ ամեն ինչ, որը մեզ շրջապատում է եւ տեղի ունենում կյանքում, «ինչ-որ մեկի ձեռքի գործն է»: Առավելեւս, որ դիրիժորի ձեռքերը ղեկավարում են ամբողջ նվագախումբը: Բացման արարողությանը ներկա է գտնվել Գուրգեն Կարապետյանի թոռը՝ Ստանիսլավ Կարապետյանը: Նա պատմել է, որ ընդամենը հինգ տարեկան էր, որ պապիկը կյանքից հեռացել էր, սակայն անգամ այդ տարիքում հասկանում էր, թե ինչպիսի հանճարեղ մարդ էր նա: Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ վերջերս Դնեպրոպետրովսկի շրջանում բացվել է հայկական համայնքի կիրակնօրյա դպրոց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ Ուկրաինայի Հայերի