Սպիտակ Ցուլը՝ 2021-ի խորհրդանիշ. ի՞նչ սպասել

Մեզ սպասում է անսովոր, պայծառ եւ սրընթաց տարի սպիտակ մետաղական Ցլի նշանի ներքո: Հիշեցնենք, որ Արևելյան մշակույթում սպիտակ գույնը մարմնավորում է մաքրությունը, անմեղությունը, արդարությունը։ Իսկ ինչ է կարևոր իմանալ 2021 թվականի գլխավոր խորհրդանիշի մասին։

Նշանի բնութագիրը

2021-ին Սպիտակ առնետին փոխարինելու կգա սպիտակ Ցուլը։ Դա կլինի մեծ գործողությունների և իրադարձությունների տարի։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչի մասին վաղուց երազել է։ Ցուլը տափաստանային կենդանի է, ազնիվ է: Բայց եթե անհրաժեշտ է, նա կարողանում է գործել արագ եւ խելակորույս: Չնայած, լավ կլինի այդ աստիճանի չհասցնել Ցլին:

Տարին կանցնի սպիտակ մետաղական Ցլի նշանով: Մետաղը խոսում է ամրության, կայունության, հուսալիության մասին։ Տարվա խորհրդանիշը գնահատում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են պարկեշտությունը, խոսքը պահելու կարողությունը, համբերությունը: Նրանք, ովքեր չունեն վերը նշված հատկանիշները, Ցուլը կարող է եւ «կոտոշներով» հարվածել:

Ցուլը սիրում եւ կարողանում է աշխատել բոլորի համար, ովքեր ունեն հարգանքով են վերաբերվելու առանձնահատկություն: Այս տարի լավ է զբաղվել կարիերայով, Ցուլը «կօգնի» բոլոր նրանց, ովքեր մտադիր են լրջորեն աշխատել:

Հատկապես ուշադրությունը ընտանիքինն է: Բարենպաստ ժամանակ է ընտանիքի ստեղծման, ամրապնդման եւ ընդլայնման համար:

Ինչպես գրավել հաջողություն

Իհարկե, առանց թալիսմանի չենք կարող: Իդեալական կլինի, եթե այն ամբողջությամբ կրկնի խորհրդանիշ տարվա բնութագրերը՝ պատրաստված լինի սպիտակ մետաղից: Ցուլի պատկերով թալիսմանը կարելի է կրել զարդերի տեսքով՝ կախազարդեր կամ բրոշներ կամ այլ պարագաներ:

Տանը նույնպես ավելորդ չի լինի Ցլի արձանիկ տեղադրելը: Երկար ժամանակ համարվում էր, որ ցուլի պատկերը գրավում է նաեւ տղամարդկանց ուժն ու հարստությունը:

Հիշեք, ամեն անգամ նայելով նրան, անհրաժեշտ է հիշել այն ամենը, ինչ մեզ խոստանում է Ցուլը, ինչպես նաև մեր նպատակները և դրանց հասնելու ուղիները։ Ավանդույթի համաձայն, Ամանորի նախօրեին անհրաժեշտ է բնակարանում անցկացնել մեծ մաքրություն: Ցուլը մեծ տարածության սիրահար է եւ չի սիրում շատ իրեր: Փորձեք ազատվել հին բաներից: Հիշեք, որ նրանց մեջ բացասական էներգիա կա։ Մաքրեք տան անկյունները եւ տվեք թարմ էներգիայի ընթացքը:

Ինչ է սպասվում սպիտակ մետաղական Ցլի տարում

Գալիք 2021-ը պետք է լինի հանգիստ, չափվորված։ Անկանխատեսելի 2020-ից հետո մենք բոլորս հնարավորություն կունենանք հանգիստ շնչել:

Բայց դա չի նշանակում, որ տարին անհոգ է լինելու։ Ցուլը, ինչպես մենք հիշում ենք, աշխատասեր է։ Եվ մեզանից նա նույնը կպահանջի։ Պետք է աշխատել բոլոր ճակատներում՝ անձնական հարաբերություններում եւ աշխատանքում:

Ֆինանսական առումով Ցուլը խոստանում է կայունություն եւ նույնիսկ եկամուտների աճ։

Ցուլը պահպանողական է եւ ոչ այնքան լավատեսորեն է նայում տարբեր տեսակի փոփոխություններին: Այստեղ դուք պետք է փնտրեք ոսկե միջինը, որպեսզի առաջընթացից ետ չմնաք, եւ շատ չնյարդայնացնեք տարվա խարհդանիշին:

Նոր տարին նոր ծանոթություններ չի խոստանում։ Հիմա ավելի արդյունավետ կլին զբաղվել «թիկունքի ամրապնդմամբ»՝ ընտանիքի, ընկերների։

Տարին պետք է անցնի առանց մեծ ցնցումների, բայց վառ հույզեր նրանից նույնպես պետք չէ սպասել։

2021-ի նշանները 

Տարին հանդիպել պետք է առանց պարտքերի: Ցուլը սովոր է ամեն ինչում միայն իր վրա հույս դնել։ Այնպես որ, ստուգեք ֆինանսները, ինչպես նաեւ պարզեք հարաբերությունները նրանց հետ, ում հետ ինչ-որ թյուրիմացություն է մնացել:

Միևնույն ժամանակ պետք է մեծահոգություն ցուցաբերել։ Հակառակ դեպքում տարին հեշտ չի լինելու։ Մի խնայեք նվերների համար եւ համոզվեք, որ Ամանորի գիշերը դրամապանակում անպայման գումար լինի’ մետաղադրամներ եւ թղթադրամներ, այլ ոչ թե միայն պլաստիկ քարտեր: Կեսգիշերին լավ կլինի թղթադրամները եւ մետաղադրամները գրպանում պահեք՝ ֆինանսական հաջողություն ներգրավելու համար:

Եվ, բնականաբար, նոր տարի մտնելը վիրավորանքներով ու վիճաբանություններով՝ վատ նշան է։ Հաշտվեք եւ երջանիկ եղեք:

Հետաքրքիր փաստեր Ցուլերի մասին

  • Պատմության մեջ ամենածանր Ցուլը Մաունտ Կատադինն էր, գոլշտին-դուրխամի հիբրիդ ցուլը։ 20-րդ դարի արշալույսին ապրած այդ հսկայի քաշը հասել է 2270 կգ-ի:
  • Ցուլերի կյանքի տեւողությունը 15-20 տարի է: Ծայրահեղ հազվադեպ դեպքերում նրանք ապրում են մինչեւ 30 տարի:
  • Ցուլերի եւ կովերի ծնոտները մեկ րոպեում 30-90 շարժում են կատարում:
  • Կենդանաբանները առանձնացնում են այդ կենդանիների հանած ձայների 11 ելևէջներ։
  • Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է: Տավարի մսի օգտագործումը սննդի մեջ արգելված է։