Մրայա Քերիի սուրբծննդյան երգը Spotify-ի լսումներով ռեկորդ է սահմանել

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը դեկտեմբերի 24-ին Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունում լսումների ռեկորդ է սահմանել, գրում է TMZ-ը՝ վկայակոչելով Chart Data-ի տվյալները:

Պարբերականը հայտնում է, որ երգչուհու կուլտային երգը կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին լսվել է 17,223 մլն անգամ։

Այսպիսով, ստեղծագործությունը մեկ օրում սահմանել է սթրիմերի նոր ռեկորդ։

All I Want For Christmas Is You կոմպոզիցիայի թողարկումը կայացել է 1994 թվականին։