Մահացել է Հայկ Մարությանի հայրը

Մահացել է Երևանի քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի հայրը։ Այս մասին հայտնել է քաղաքպետի մամուլի խոսնակը։

«71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից։

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»,- ասված է հաղորդագրության մեջ։