Կորոնավիրուսով հոսպիտալացվել է դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը

86-ամյա դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը կորոնավիրուսով հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնել է պատմաբան Կոնստանտին Բոգուսլավսկին՝ վկայակոչելով Դրամատիկական մեծ թատրոնի ծանոթներին, ուր խաղում է դերասանուհին։ Տելեգրամյան Mash ալիքի հաղորդմամբ՝ խոհրդային կինոյի աստղի թոքերն ախտահարված են։

«Թատրոնից ընկերները հայտնել են, որ Ալիսա Բրունովնա Ֆրեյնդլիխը մի քանի օր առաջ հոսպիտալացվել է կորոնավիրուսով և թոքաբորբով։ Հաշվի առնելով նրա տարիքը՝ դա անհանգստացնող փաստ է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բոգուսլավսկին։