Ջենիֆեր Էնիսթոնին խիստ քննադատել են համավարակի պատվին տոնածառի վիրավորական խաղալիքի պատճառով

«Ընկերները» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնին խիստ քննադատել են կորոնավիրուսի համավարակի պատվին տոնածառի խաղալիքի պատճառով։ Օգտատերերն այն վիրավորական են համարել մահացածների համար, այս մասին գրում է New York Post-ը։

Սերիալի 51-ամյա աստղը ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակել է փայտե խաղալիքի լուսանկար, որի վրա գրված է «Մեր առաջին համավարակը, 2020»։ Էնիսթոնի հետևորդները նշել են, որ զարդի տեղը տոնածառի վրա չէ՝ հավելելով, որ դերասանուհին անհարգալից է վերաբերվել կորոնավիրուսի զոհերին։

«Հայտնիները համավարակի ընթացքում միայն ցույց են տվել, թե որքան կտրված են իրականությունից և թե որքան անտարբեր են ամենի հանդեպ, ինչ ուղղակիորեն իրենց հետ կապված չէ», «Ջենիֆեր Էնիսթոնն անկիրթ և անտարբեր կին է։ Ինչո՞ւ է նա կորոնավիրուսը նշում «Մեր առաջին համավարակը, 2020թ.» արտահայտությամբ։ Մարդիկ կյանքեր են կորցրել և եկամտի աղբյուրներ, և նա նշում է դա, կարծես թե պետք է ուրախանալ դրա համար։ Ամոթ քեզ, Ջենիֆեր Էնիսթոն»,- համացանցում գրել են օգտատերերը։