«Քառասուն օր է անցել․․․ Ռիտա Սարգսյանը համաշխարհային մասշտաբի անձնավորություն էր»․ երգիչ Մհեր

Երգիչ Մհերը (Մգեր Արմենիա) ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

«Քառասուն օր է անցել այն պահից, երբ մեզ հետ չէ Հայաստանի առաջին տիկինը։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը համաշխարհային մասշտաբի անձնավորություն էր։

Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ ճանաչել նրան և շփվել այնպիսի մարդու հետ, ինչպիսին Ռիտա Ալեքսանդրովնան էր:

Հիշատակդ վառ:
Հիշում և կարոտում ենք…»,- գրել է երգիչը։