Մահացել է դիզայներ Պիեր Կարդենը

Աշխարհի ամենաճանաչված դիզայներներից մեկը նորաձևության ոլորտում՝ Պիեր Կարդենը, մահացել է Ֆրանսիայում, հայտնում է Agence France-Presse-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ 98-ամյա դիզայները մահացել է Փարիզի արվարձանում գտնվող ամերիկյան հիվանդանոցում:

Կարդենը (Պիետրո Կարդինի) ծնվել է 1922 թվականին իտալական Սան Բիաջիո դի Կալալտա կոմունայում՝ ֆերմերների ընտանիքում: Նա իր կարիերան սկսել է որպես դերձակ և թատրոնի նկարիչ:

1940-ականների վերջերից նա աշխատում էր Christian Dior-ի ատելիեում, մի քանի տարի անց ստեղծեց իր նորաձևության տունը, իսկ ավելի ուշ`Փարիզում հիմնեց իր բուտիկը: André Courreges-ի և Paco Rabanne- հետ նա մասնակցել է հետպատերազմյան Ֆրանսիայում բարձր նորաձևության վերածննդին: