«Փոքրիկ հավատը կարող է սարեր շուռ տալ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Սուրբ Ծննդի մասին և նշել, որ ապաշխարելու համար պետք է հավատ խնդրել:

«Այսօր երեկոյից, երբ, ըստ եկեղեցական օրացույցի, փոխվում է օրը, սկսվում է Սուրբծննդյան պահքը: Այն մեկ շաբաթ է տևում՝ մինչև հունվարի 5-ը: Ապաշխարելու, այս մութ թունելի վերջում լույս գտնելու համար պետք է մանանեխի հատիկի չափ հավատ խնդրել: Այդ փոքրիկ հավատը կարող է սարեր շուռ տալ:

Այո՛, ամանորյա տոնախմբությունների օրերը միշտ եղել են պահոց շրջան: Սուրբ Ծնունդը պետք է հավուր պատշաճի դիմավորել:

Աստված մեր երկրին խաղաղություն և միաբանություն տա»,- գրել է նա:

Դերասանուհին նաև գրառում է արել ներելու մասին:

«Ներել բոլորին,

Ամենքին ներել:

Ներել մեզ՝ մեր մեջ,

Ներել մեզ դրսից ,

Ներել՝ ապրելով,

Իրար գտնելով,

Ապրել՝ ներելով

ու աղոթելով:

Ներել ամենքին,

Բոլորին ներել,

Ներել ինքդ քեզ

ու Աստծուց ներվել

ու վերջում հանգիստ

հողին հանձնվել… »,- գրել է Նազենին: