Յանա Գաբասովան դարձել է «Ձայնը» նախագծի հաղթող

Յանա Գաբասովան դարձել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Ձայնը» հեռուստանախագծի հաղթող։ Եթերաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Բաստան։
Եզրափակիչ դուրս էին եկել Օլեգ Ակուրատովը Վալերի Սյուտկինի թիմից, Դմիտրի Վենգերովը Սերգեյ Շնուրովի թիմից, Վասիլի Պասեչնիկը Բաստայի թիմից եւ Յանա Գաբասովան Պոլինա Գագարինայի թիմից։ Հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով՝ հաղթող է դարձել Գաբասովան՝ ստանալով 51,1 տոկոս ձայն։
«Ձայնը» տաղանդների վոկալային շոու է, որը «The Voice» հեռուստատեսային մրցույթի ձեւաչափ է, դրա հեղինակը հոլանդացի պրոդյուսեր Ջոն դե Մոլն է։ Ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվում է 2012թ.-ի հոկտեմբերի 5-ից։