Game of Thrones-ի հեղինակը հայտնել է` 2020-ին որ սերիալն է իրեն ամենից շատ դուր եկել

Game of Thrones-ի («Գահերի խաղը») հեղինակ Ջորջ Մարտինն իր բլոգում տեղադրեց մի գրառում, որում մանրամասնորեն բացատրել է, թե ինչու է իրեն շատ դուր եկել փայլուն շախմատիստի մասին Netflix-ի «Թագուհու քայլը» սերիալը:

Գրողը պատմել է, որ իրեն ասյ նախագծը հանդիպել է, երբ ձմռանը նոր զվարճանք էր փնտրում, և արագ դարձավ այդ սերիալի երկրպագուն:
Մարտինը շոուն անվանել է «շատ հզոր վեպի շատ լավ ադապտացում… լավ գրված, խաղացված և բեմադրված»: