Մահացել է դերասան Ռոբեր Օսեյնը

93 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ Ռոբեր Օսեյնը, լուրը հայտնել է նրա ընտանիքը։

Դերասանի կնոջ՝ Քենդիս Պատուի խոսքով՝ նա մահացել է երեկ առավոտյան հիվանդանոցում։

Ընդհանուր առմամբ Օսեյնը նկարահանվել է 100 ֆիլմում կինոյի և հեռուստատեսության համար։ Օսեյնի ամենահայտնի աշխատանքների մեկը  կոմս Ժոֆրեյ դե Պեյրակի դերն է «Անժելիկա՝ հրեշտակների մարկիզուհին» ֆիլմաշարում։