Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետ 2-րդ-ը Ֆորմուլա 1 դասի ավտոմրցարշավի աշխարհի 7-ակի չեմպիոն, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին ասպետի տիտղոս է շնորհել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով CBS Sports-ին:
Հաղորդվում է, որ մարզիկն ընդգրկվել է Ամանորի մրցանակների ցուցակում: Հեմիլթոնից բացի, ասպետի տիղոս են ստացել մշակույթի, քաղաքական գործիչներ և շարքային բրիտանացիներ, ներառյալ նրանք, ովքեր օգնում էին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:
Նշվում է, որ Հեմիլթոնը կարող էր այդ տիտղոսն ստանալ ավելի վաղ, եթե չլինեին հարկային խնդիրները: 2017-ին հայտնի էր դարձել, որ Լյուիսը խուսափել է մասնավոր ինքնաթիռի համար ավելի քան 4 միլիոն դոլար հարկերի վճարումից:
2020 թվականին Հեմիլթոնը կրկին դարձել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն: Տիտղոսների քանակով նա հասել է լեգենդար գերմանացի Միխայել Շումախերին՝ 7 չեմպիոնություն: