Թոմ Քրուզը կինոստուդիա է կառուցում ռազմաբազայի տարածքում

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը կինոստուդիա է կառուցում Մեծ Բրիտանիայի նախկին գաղտնի ռազմաբազայում՝ համավարակի ժամանակահատվածում անվտանգ նկարահանումներ անելու համար:

Ինչպես փոխանցում The Sun պարբերականը, դերասանը միլլիոններ է ծախսում Անգլիայի հարավում տեղակայված զրահատեխնիկայի նախագծման նախկին կայանում կինոստուդիա ստեղծելու համար:

Վերջինս մտադիր է այնտեղ տեղափոխել «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները, որոնք պետք է ընթանային Լոնդոնի մերձակայքում:

Նշվում է, որ ամսվա սկզբին դերասանը խիստ բարկացել էր նկահանող թիմի աշխատակիցների վրա դիմակ չկրելու պատճառով: Միջադեպից հետո նրանցից 5-ը նախագծից հեռանալու որոշում էին կայացրել:

Ավելի վաղ Իտալիայում ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը ստիպված է եղել երկու անգամ ընդհատել նկարահանման ընթացքն իր թիմի անդամների մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով: