«Վերագնահատեցի կյանքի ու առողջ ապրելու իմաստը»․ Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր գրառում է արել։ Նա խոսել է անցած տարվա, կյանքը վերանայելու եւ ցանկությունների մասին․«Թող արևի լույսն ու բարի մարդկանց ժպիտը անընդհատ մեզ հետ լինեն հաջորդ տարի։
Անցնող տարին ինձ համար իմ էմոցիանալ աշխարհի ու գիտակցականի բուռն դրսևորումների տարի էր։ Ես անցա մի դժվարին ճանապարհով, որը կոչվում է արժեքների վերագնահատման ճանապարհ։
Վերագնահատեցի կյանքի ու առողջ ապրելու իմաստը, հարազատներին ու ընկերներին միշտ կողքիս ունենալու իմաստը, ի վերջո, կյանքը սիրած ձևով ապրելու իմաստը։
Հասկացա մի շարք մարդկանց համար շատ կարևոր լինելու իմաստը։
Կյանքում անընդհատ մի փնտրեք ինչ որ բան, կյանքն ինքը մեզ տալիս է այն ինչին պատրաստ ենք։ Մաղթում եմ որ 2021 մեզանից էլ ոչինչ չտանի, այլ միայն տա մեզ ինչին արժանի ենք ու տա բազմաթիվ արժեքավոր բաներ։ Առողջ եղեք, իսկ մնացածը պարզապես աշխատանքով ու հավատով ձեռք կբերեք», – գրել է դերասանուհին։