«Ուզում եմ՝ գնահատենք մեկս մյուսին». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել՝ խաղաղություն մաղթելով մեր կյանքում եւ հոգում։
«Տխուր է, չգիտեմ, չեմ շնորհավորում: Ինձ թվում է՝ չեք էլ սպասում շնորհավորանքիս: Ու թող որ մեր հետագա կյանքը փորձենք արժանի ապրել մեր տղերքին: Թող լինենք ազնիվ, պարզ, մաքուր եւ ապրենք՝ շնորհակալ լինելով նրանց, ում շնորհիվ հիմա «ապրում ենք»: Ուզում եմ՝ գնահատենք մեկս մյուսին: Չցավեցնենք: Չնեղացնենք: Չմեղադրենք : Սիրենք ու շատ: Խաղաղություն մեր կյանքում եւ հոգում: Լավ եղեք»,- Instagram-յան էջում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին Մարիամը պարբերաբար պատմում էր հարազատ եղբոր մասին, ով ծառայության մեջ էր:
Ավելի վաղ իր ինստագրամյան էջում նա տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է եղբայրն անակնկալ մատուցում մայրիկին:
Հրապարակմանը կից Մարիամը գրել է. «Եղբորս գալու մասին միայն ես գիտեի: Գնացի, դիմավորեցի ու մենակ եկա տուն: Դուռը բացվեց ու… հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար տագնապ, ցավ, սպասում, երազանք: Բոլոր զգացմունքները միախառնվել էին: Աստված թող բոլոր ընտանիքներին պարգևի այս զգացողությունը: Ես շարունակում եմ աղոթել բոլորի համար: Բոլորն էլ իմ եղբայրներն են: Երազում եմ բոլորի վերադարձի և խաղաղ ապրելու մասին: Աստված բոլորիս հետ»,- գրել էր նա։