Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ինստագրամի հայտնի բլոգերը, ով հղի էր

Նախաճաշի ժամանակ մահացել է հինգերորդ երեխային սպասող բլոգեր Էմիլի Միտչելը, այս մասին հայտնել է E! Online պորտալը։

«Էմն իր առավոտյան սուրճն էր խմում ու նախաճաշում, սակայն հանկարծ կորցրել է գիտակցությունը։ Անկախ բժիշկների ջանքերից, նրան վերակենդանացնելու փորձերն ապարդյուն են եղել»,- պատմել է կնոջ հարազատը։

Միտչելը բլոգ էր վարում ընտանեկան կյանքի մասին, նրան բաժանորդագրված էր 143 հազար մարդ։ Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ նա հայտնել է, որ պատրաստվում է հինգերորդ անգամ կեսարյան հատման դիմել։

Էմիլին 36 տարեկան էր, հղիության 16-րդ շաբաթում։

Բժիշկներն առայժմ չեն պարզել նրա հանկարծակի մահվան պատճառը։