Մահացել է «Բոնդի ընկերուհի» Տանյա Ռոբերտսը

65 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և մոդել Տանյա Ռոբերտսը, որը «Հայացք սպանությանը» ֆիլմում խաղացել է գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը, հայտնում է TMZ-ն։

Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Սուրբ ծննդի  նախօրերին նա զբոսանքի է դուրս եկել շների հետ, իսկ վերադառնալուց հետո ընկել է՝ ծանր վնասվածք ստանալով։ Հիվանդանոցում նա միացվել է արհեստական շնչառության սարքին։ Հունվարի երեքին կինը մահացել է։

1985թ.-ի «Հայացք սպանությանը» ֆիլմում նրա զուգընկերը Ռոջեր Մուրն էր, ով կատարել է Ջեյմս Բոնդի դերը։

Ռոբերտսը գլխավոր դերը կատարել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կենդանիների տիրակալը», «Շինա՝ ջունգլիների թագուհի», «Գրեթե հղի»։