ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի օր է: Հաջողակ լինելու և աշխատասիրության համադրության շնորհիվ հաջողության կհասնեք ստանձնած համարյա բոլոր գործերում: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, որոնք արժե քննարկել ծանոթների հետ. համախոհներ կարող եք գտնել նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր դեռ վերջերս քննադատում էին ձեզ:
Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Եթե պատրաստ եք նոր հարաբերությունների, ապա մի վախեցեք նախաձեռնող լինելուց, առաջին քայլն անելուց: Ներքին ձայնը կհուշի՝ ինչպես է պետք գործել մտերիմ մարդու հետ հարաբերությունները հարթելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հրաշալի օր է ինքներդ ձեր մասին մտածելու համար: Շանս կա՝ գլուխ հանեք ձեր հակասական ցանկություններից, դնեք առաջնահերթությունները, հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Պարզ կդառնա՝ ինչպես հասնել համարյա ֆանտաստիկ թվացող նպատակներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանում:
Հարմար օր է այն գործերին ու գաղափարներին վերադառնալու համար, որոնց համար միշտ ժամանակ չէր մնում: Շատ համարձակ ծրագրերի իրագործման համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Լավ հանգստանալու, ձեզ դուր եկող մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կոգեշնչեն զբոսանքներն ու գեղեցիկ վայրեր ուղևորությունները, օգտակար կլինի գնալն այնտեղ, որտեղ վաղուց չեք եղել: Հաճելի հուշերը լավ տրամադրություն կպարգևեն ու հետաքրքիր մտքեր կտան:
Օրը հարմար է հարազատների և ընկերների հետ շփվելու համար: Քննարկման համար բազում թեմաներ կգտնվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը ոգևորությամբ կանցնեք: Հավանական են անակնկալներ, նվերներ, դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հեշտությամբ կհաջողվի անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Դուք պետք է միայն նպատակին տանող առաջին քայլն անեք: Դա միշտ չէ, որ հեշտ կլինի, նշանի որոշ ներկայացուցիչների չի հերիքի վճռականությունը: Բայց ամեն ինչ կստացվի, եթե պարզապես գործեք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեք: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հիշեք, թե ինչ հաղթանակներ եք հասցրել տոնել, և դա կօգնի առաջ շարժվել:
Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք նախկինում ավելի հաճախ քննադատում էին ձեզ, քան գովում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը բազում նոր հնարավորություններ կբացի ձեր առջև, իսկ ինտուիցիան կհուշի, թե դրանցից որից է լավ օգտվել: Ամեն անգամ չէ, որ ձեր արարքների պատճառները հասկանալի կլինեն շրջապատողներին: Բայց իրադարձությունների զարգացումը կհուշի, որ դուք ճիշտ եք եղել, և այստեղ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում չէին հավանում ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:
Հարմար օր է գնումների, այդ թվում՝ չծրագրված գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Դրա հետ միասին ձեզ չի կարելի մեղադրել ո՛չ շատ ծախսող, և ո՛չ էլ չափից դուրս խնայող լինելու մեջ: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ որքան և ինչի վրա արժե ծախսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք հեշտ ու հանգիստ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չափազանց հոգնեցնող ու ձանձրալի էին թվում: Ստեղծագործ մոտեցումը միանգամից ամեն ինչ դեպի լավը կփոխի. կարող եք իսկապես տարվել նրանով, ինչը ինքներդ ձեզ համարյա ստիպելով էիք ստանձնել: Դուք արագ կսովորեք, միանգամից կմտապահեք այն, ինչ կարող է օգտակար թվալ:
Հրաշալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Մարդիկ այսօր միանգամից կնկատեն ձեր լավագույն հատկանիշները: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ և այլևս երբեք չուզենա բաժանվել ձեզանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանալու: Ավելի հավանական է հակառակը՝ պայմանները զարմանալի ձևով կդասավորվեն, և դուք կսկսեք զբաղվել ոչ նրանով, ինչ չէիք նախատեսել: Բայց վշտանալու կարիք չկա. շատ հետաքրքիր կլինի, բացի այդ, հրաշալի գաղափարներ կհայտնվեն:
Ավելի ուշ կհայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում առանձնապես լեզու չէիք գտնում: Դուք կնկատեք այն մարդկանց լավագույն որակները, որոնց նախկինում թերագնահատում էիք, իսկ շրջապատողներից շատերն իրենց ավելի բարեհամբույր կպահեն, քան սովորաբար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Թեթև ու հաջող օր է: Հնարավոր է՝ այն շատ արդյունավետ չլինի, բայց հազիվ թե բողոքեք դրանից: Հնարավորություն կունենաք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Եթե ուզենաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք, ապա հիմա նախաձեռնող լինելու ճիշտ ժամանակն է: Դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:
Հավանական են անսպասելի այցեր: Չի բացառվում՝ հյուրերն ուզենան երկար մնալ, և դուք ուրախ կլինեք դրա համար: Տնային գործեր անսպասելի շատ կլինեն, բայց դրանք առանձնապես հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Հակառակը՝ դուք ամեն ինչով հաճույքով կզբաղվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հրաշալի օր է: Ուրախ կլինեք, շրջապատողներն էլ չեն ձանձրանա: Ինչով էլ որոշեք զբաղվել, վառ տպավորությունները երաշխավորված են: Դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, և արդյունքները հաճախ լրիվ անսպասելի կլինեն: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և միանգամից նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեք:
Հավանական են անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: Օրը ուրախության առիթներ կբերի նույնիսկ նրանց, ովքեր վերջին շրջանում հուսահատվել էին: Ակտիվ հանգիստը կօգնի ձեզ ավելի առույգ զգալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հաջող օր է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը ժամանակին չի ստացվել ձեզ մոտ. այս անգամ աստղերը կօգնեն հաջողության հասնել: Ուշադրություն դարձրեք հաջող զուգադիպություններին. դրանք ճակատագրի հուշումներ կլինեն: Կուրախացնեն հարազատների հետ շփումները: Կհաջողվի լուծել հին ընտանեկան խնդիրները. ձեր ջանքերի շնորհիվ մտերիմների կյանքը կլավանա:
Օրը հարմար է գնումների համար: Ձեր ընտրությունը հաճախ կանգ կառնի անսովոր, տարօրինակ իրերի վրա. մեկ ուրիշ ժամանակ դուք ամենայն հավանականությամբ անտարբեր կանցնեիք դրանց կողքով: Իսկ հիմա ինտուիցիան կհուշի, որ ժամանակն է ձեր կյանք նոր բան մտցնել: Եվ ուրեմն՝ գործեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ. դա հաջողության հասնելու գլխավոր պայմանը կլինի: Օրը բացարձակապես հարմար չէ հոգնեցնող գործերի համար: Դուք կարող եք ձեզ թույլ տալ մի փոքր ծուլանալ, բայց ավելի լավ է ժամանակը նվիրեք այն զբաղմուքններին, որոնք ուրախացնում են ձեզ:
Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը, կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Վատ մի զգացեք սիրային հարաբերություններում նախաձեռնող լինելուց. հիմա առաջին քայլն անելու համար ճիշտ ժամանակն է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Անսովոր, վառ ու հագեցած օր է: Այն այնքան շատ իրադարձություններ կբերի, որ ձանձրանալու ժամանակ չի մնա: Բայց դուք հոգնածություն չեք զգա. կենսական ուժերը մեծ կլինեն, գործերն էլ կոգեշնչեն, այլ ոչ թե կհոգնեցնեն: Դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչը նախկինում չափազանց բարդ կամ ձանձրալի էր թվում: Այս անգամ իսկապես հետաքրքիր կլինի:
Հավանական են զարմանալի հանդիպումներ: Այսօր ճակատագիրը ձեզ կհանդիպեցնի մարդկանց, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հիմա կարող եք սեփական կարծիքը կազմել. այն այնպիսին չի լինի, ինչպիսին է շրջապատողների մոտ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: