Ջոնի Դեփը համացանցում տեղադրել է Վիլյամ Սարոյանի գրքից մի հատված ՝ որպես ամանորյա մաղթանք

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը համացանցում տեղադրել է Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» գրքից (1939 թ.) մի հատված ՝ որպես իր հետևորդներին ուղղված ամանորյա մաղթանք։

Մի քանի ժամվա ընթացքում գրառումը հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում: Մեկնաբանություններում երկրպագուները խոստովանել են իրենց սերը Դեփի նկատմամբ:

Այնուամենայնիվ, տեքստը պարունակում է սպանության ուղղակի կոչ՝ առանց ափսոսանքի. «Արհամարհեք չարը և աթեիզմը, բայց ոչ աթեիստներն ու չարագործներին: Մի դատեք նրանց: Մի ամաչեք բարությունից և մեծախոսությունից, բայց եթե ձեր կյանքում գալիս է սպանելու ժամանակը, սպանեք և մի զղջացեք»:

Մեկնաբանության մեջ դերասանը հավելել է, որ հույս ունի, որ չնայած համաճարակին, «բոլորը կկարողանան գտնել ժպտալու և ուրիշներին ծիծաղեցնելու պատճառ, և դա կանեն հնարավորինս հաճախ»: