Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը

ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը, որը ծրագրված էր հունվարի 31-ին, հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է «Rolling Stone»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականը հայտնում է, որ միջոցառման անցկացման օրը հայտնի չէ։ Աղբյուրը նշել է, որ կազմակերպիչները մտադիր են ամենամյա 63-րդ արարողությունն անցկացնել մարտին։

Արարողությունը հետաձգվել է Կալիֆոռնիայում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի սրման պատճառով։

«Գրեմմի» մրցանակը հանձնվում է 1959թ.-ից։