Ռեփեր Dr. Dre-ն հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն (Անդրե Ռոմել Յանգ) հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում գլխուղեղի անոթի արևրիզմայի պատճառով, այս մասին հայտնել է TMZ պարտալը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը, 55-ամյա երաժիշտին անմիջապես հոսպիտալացրել են Լոս Անջելեսում գտնվող «Cedars-Sinai» հիվանդանոց։ Այժմ աղբյուրի տեղեկություններով՝ երաժիշտի վիճակը գնահատվում է կայուն։

Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարևորագույն դերակատարներից մեկը։ Նա հայտնի է ոչ միայն սոլո ստեղծագործություններով, այլև որպես այլ ռոք կատարողների, այդ թվում Էմինեմի, Snoop Dogg-ի, 50 Cent-ի, 2Pac-ի՝  առավել հայտնի սկավառակների պրոդյուսեր։