Աթկինսոնը բացատրել է, թե ինչու այլևս չի ցանկանում մարմնավորել Միստր Բինին

Դերասան Ռոուան Աթկինսոնը Radio Times-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու նա այլևս չի ցանկանում ֆիլմերում մարմնավորել կատակերգական հերոս Միստր Բինին:

«Ես իսկապես չեմ սիրում խաղալ այդ դերը: Պատասխանատվության բեռը տհաճ է ինձ համար, ծանր է, ուստի ես անհամբեր սպասում եմ մինչև ավարտեմ խաղալ այդ հերոսին»,- խոստովանել է դերասանը:

Միստր Բինի միջազգային հաջողությունը չի զարմացնում Աթկինսոնին: «Ահավոր ծիծաղելի է դիտել, թե ինչպես է մեծահասակն իրեն պահում երեխայի պես»,- ասել է նա ՝ ավելացնելով, որ միստր Բինը հայտնի դարձավ ոչ վերբալ հումորի՝ դեմքի արտահայտությունների, ժեստերի, գործողությունների շնորհիվ:

Աթկինսոնը գլխավոր դերում հանդես է եկել Միստր Բին սերիալում, որը թողարկվել էր 1990-ից 1995 թվականներին,  այս հերոսի դերում դերասանը հանդես է եկել նաև գեղարվեստական ​​ֆիլմերում: