Հայտնի է Mortal Kombat ֆիլմի պրեմիերայի ամսաթիվն ու Կիտանայի դերակատարը

Հայտնի է դարձել Կիտանայի դերակատարուհին աշխարհահռչակ Mortal Kombat խաղի հիման վրա նկարահանվող ֆիլմում։

Ըստ Comicbook պորտալի՝ IMDb կայքին հղում անելով, ֆիլմի դերասանների շարքում է հայտնվել Մելանի Ջարսոնը ՝ դերասանուհի, ով հայտնի է «Դոկտոր Հերոու» և «Երկու աշխարհի միջև» սերիալներից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմում կհայտնվի Կիտանայի կլոնը` Միլինան: Մելանի Ջարսոնի դերասանական կազմում հայտնվելը կարող է նշանակել, որ նա ստացել է Կիտանայի դերը:

Սայմոն Մաքքուեյդը զբաղեցրել է ռեժիսորի աթոռը Mortal: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի ապրիլի 16-ին: