Պլաստիկ վիրահատությունից հետո երկրպագուները չեն ճանաչել Պավել Պրիլուչնիին

Կալինինգրադի գիշերային ակումբերից մեկում վիճաբանությունը Պավել Պրիլուչնիի համար անհետևանք չի մնացել։ Դրանից անմիջապես հետո նա ծանր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում։ 33-ամյա դերասանի դեմքը լրջորեն վնասվել էր։ Բժիշկները ստիպված են եղել վիրահատություն կատարել, ինչից հետո Պրիլուչնին ևս մեկ շաբաթ վերականգնվել է կլինիկայում։ Անկախ դրանից, դերասանը գրեթե անմիջապես վերադարձել է նկարահնման հրապարալ. նա պետք է աշխատեր «В клетке-2» սերիալի վրա։ Սակայն բժիշկները չեն կարողացել ամբողջությամբ վերադարձնել Պավելի առողջությունը. վիրահատությունից հետո դերասանի դեմքն այն տեսքը չունի, ինչ նախկինում։ Նոր լուսանկարում, որը հրապարակվել է Ինստագրամում, երկրպագուները նրան դժվարությամբ են ճանաչել։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Պրիլուչնիի հետ լուսանկար է հրապարակել դերասանուհի Լյուբով Ակսենովան, որը նրա հետ նկարահանվել է «Мажор» սերիալում։ Նա Պավելին շնորհավորել է «Мажор» լիամետրաժ ֆիլմի թողարկման առիթով, որում վերջինս խաղացել է գլխավոր դերը։ Ակսենովայի հերոսուհին, սակայն, ժապավենում չի հայտնվել։ «Թողարկվել է Իգոր Սոկոլովսկու կյանքի մասին նոր պատմությունը։ Առանց Կատյայի»,- հայտնել է Լյուբովը։

Պրիլուչնին կարդում փորձել է ժպտալ, սակայն նկատելի է, որ դա նրան դժվարությամբ է հաջողվել։ Երկրպագուները նկատել են նաև թարմ սպին արտիստի շուրթին։ «Պրիլուչնին փոխվել է»,- գրում են նրանք։

Ավելի վաղ Պրիլուչնիի գործընկերները «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել դերասանի հետ. վեճի ընթացքում դիմային նյարդը լրջորեն վնասվել է։ Վնասվածքից հետո Պավելը միմիկայի հետ խնդիրներ ունի, և դա նկատելի է Ակսևնովայի հրապարակած լուսանկարում, ժպիտն ասիմետրիկ է ստացվել։ Դերասանի ծանոթների խոսքով՝ Պավելին երկար վերականգնողական շրջան է հարկավոր։