«Գահերի խաղի» շարունակությունը․ ի՞նչ սպասել նոր սերիալից

Դերասաններ, գլխավոր հերոսներ և թողարկման ժամկետներ:

HBO Max-ը անսպասելիորեն լույս սփռեց «Վիշապների տուն» սերիալի վրա, որը «Գահերի խաղը» սերիալի պրիքվելն է և պատմում է Թարգարիենների տան մասին։ Դրա գործողությունները տեղի են ունենում բնօրինակ շարքի իրադարձություններից 3 դար առաջ:

HBO Max-ի էջը նշել է, թե որ դերասաններն են հայտնվելու դրանում, և ովքեր են խաղալու գլխավոր դերերը:

Փեդի Կոնսիդլայն (Paddy Considine) – թագավոր Վիյզերիս Թարգարիեն։ Նրան ընտրեցին Վեստերոսի լորդերը՝ գահին փոխարինելու Ջեհեյրիս I-ին, որը մահացավ՝ չթողնելով ուղղակի ժառանգներ: Լինելով բարի և պարկեշտ՝ նա ջանում էր արժանի կառավարիչ լինել, բայց «Գահերի խաղը» բազմիցս ցույց է տվել, որ լավ մարդիկ միշտ չէ, որ լավ արքաներ են դառնում:

Օլիվիա Քուք (Olivia Cook) – Ալիսենտա Հայթաուեր: Օտտո Հայթաուերի դուստրը, թագավորի աջ ձեռքը և Յոթ թագավորությունների «ամենաքաղցր» կինը: Նա մեծացել է թագավորի մերձավոր շրջապատին հետ և ունի ինչպես քաղաքավարի շնորհք, այնպես էլ քաղաքական խորամանկություն:

Էմմա Դ’Արսին (Emma D’Arcy) – արքայադուստր Ռենիեր Թարգարիենն է: Վիյզերիս թագավորի առաջին դուստրը: Նրա երակներում մաքուր վալերյական արյուն կա, և նա վիշապ հեծնող է: Շատերը հավատում էին, որ նա ամեն ինչ ունի … բայց, ցավոք, նա տղամարդ չի ծնվել:

Մեթ Սմիթ (Matt Smith) – արքայազն Դեյմոն Թարգարիեն: Թագավոր Վիյզերիսի կրտսեր եղբայրը և գահաժառանգը, նա անզուգական ռազմիկ է ու վիշապ հեծնող:

Բացի այդ, HBO Max նախագծերի առաջիկա 2 տարիների համար նախատեսված տեսաֆիլմը հաստատել է, որ սերիալը թողարկվելու է 2022 թվականին: