Մահացել է տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը

Կարճատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը: Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։
«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,- ասված է հաղորդագրությունում։