Սիրուշոն այսօր նշում է ծննդյան օրը․ քանի՞ տարեկան դարձավ երգչուհին

Սիրուշոն այսօր նշում է 34-ամյակը: Նա համարվում է հայկական շոու բիզնեսի ամենավառ երգչուհիներից մեկը, որը մեծ ավանդ ունի հայկական մշակույթի տարածման գործում: Նրա երաժշտական ոճն արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։
2013 թվականի հոկտեմբերին ամերիկյան «W» ամսագիրը Սիրուշոյին ընդգրկեց իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկում:
Այս գործելաոճը Սիրուշոն բերեց նաև նորաձևություն՝ հայկական զարդանախշերը ժամանակակից մոտիվներով ներկայացնելով նաև այս ոլորտում:
Սիրուշոն ամուսնացել է 2008 թվականին՝ 21 տարեկանում: Նա և Լևոն Քոչարյանը միասին են դպրոցական տարիներից: 2019 թվականին Սիրուշոյի տարեդարձը շնորհավորելիս Լևոնը գրել էր. «Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»:
Զույգը 2 որդի ունի՝ 6-ամյա Ռոբերտն ու 3-ամյա Միքայելը: