«Գահերի խաղի» աստղը բացահայտել է ֆանտաստիկ սերիալի որոշ գաղտնիքներ

«Գահերի խաղի» աստղ Հարրի Լլոյդը բացահայտել է ֆանտաստիկ սերիալի որոշ գաղտնիքներ, հաղորդում է Express-ը:

Մինչ սերիալը կդառնար միջազգային սենսացիա, HBO-ն թողարկեց բնօրինակի փորձնական դրվագ, որով կարող էր սերիալը լրիվ այլ ճանապարհով ընթանալ:

Սկզբում Վիզերիս Տարգարիենի դերը ստանձնած Լլոյդը նկարահանվել է Թամզին Մերչանտի հետ, առաջին դերասանուհին, որը խաղում էր Դեյներիս Տարգարիենը (հետագայում այս դերը ստացավ Էմիլիա Քլարկը):

Երկրորդը՝ Հարրին ուներ մեկ այլ պարիկ՝ պատրաստված տիտանից և արծաթից: «Մենք մտածեցինք այսպես. Ինչպե՞ս ենք սա ցույց տալու»,- հիշում է դերասանը:

Չնայած բարձրորակ արտադրությանը և աստղային դերասանական կազմին, մասնագետները ենթադրում են, որ սերիալը այդպիսի հաջողություն չէր ունենա, եթե նկարահանումները ընթանային փորձնական դրվագով:
«Մենք շատ բախտավոր ենք, որ մեզ թույլ տվեցին 10 միլիոն դոլարի փորձ անցկացնել»,- խոստովանել է Լլոյդը: