Netflix-ի նոր ռեյտինգային սերիալը երկրորդ եթերաշրջան կունենա

Այս շաբաթ Netflix-ը հայտարարել է, որ թողարկելու է «Արիսուն սահմանամերձ տարածքում»/ Alice in the Borderlands սերիալի երկրորդ եթերաշրջանը:

Netflix-ը դեկտեմբերի 10-ին ներկայացրել է առաջին եթերաշրջանը ամբողջ աշխարհում: Սերիալի ռեժիսորը Շինսուկե Սատոն էր: Գլխավոր հերոսին՝ Արիսուին, մարմնավորել է Կենտո Յամազակին:

Արիսու անունով մի տղա և նրա երկու ընկերները մի կերպ տեղափոխվում են մեկ այլ՝ ալտերնատիվ Տոկիո: Այլընտրանքային աշխարհում նրանք դառնում են մի շարք շատ վտանգավոր խաղերի մասնակիցներ:

Սերիալը մեծ իրարանցում էր առաջացրել նախորդ ամիս ֆիլմերի սիրահարների շրջանում և շատերը այն համարում են 2020թ լավագույն սերիալներից մեկը։ Դա են վկայում նաև սերիալի բարձր ռեյտինգները բազմաթիվ հարթակներում։

«Արիսուն սահմանամերձ տարածքում» մանգան լույս է տեսել 2010-2016 թվականներին և հավաքվել է 18 հատորում:

2014-2015 թվականներին Silver Link-ը և Connect ստուդիան թողարկեցին երեք անիմե դրվագ մանգայի հիման վրա: