Տիմատին որոշել է նոր ապրանքանիշ ստեղծել

Ռեփեր Տիմատին՝ Տիմուր Յունուսովը, «Տիմատի» ապրանքանիշի գրանցման հայտ է ներկայացրել։ Փաստաթղթերը ներկայացվել են «Ռոսպատենտ»։

«Ըստ հայտի՝ «Տիմատի» ապրանքանիշը գրանցվում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասով՝ №25, 37 և 44, ինչն այդ ապրանքնիշերի հնարավորություն է տալիս պատրաստել ու վաճառել հագուստ, կոշիկ և գլխարկ»,- գրում է «Մոսկվա» գործակալությունը։ Այս դասակարգումը հնարավորություն է տալիս նաև զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, հագուստի մաքրմամբ, բժշկական և հոգեբանական ծառայություններ մատուցել, ինչպես նաև զբաղվել այգեգերծությամբ և արտամարմնային բեղմնավորմամբ։

Տիմատին հայտնի է որպես «Black Star» ապրանքնիշի հիմնադիր, որի ներքո հանդես են եկել ռուսական ռեփի բազմաթիվ աստղեր։ Հուլիսին նա Ինստագրամում հայտնեց ընկերությունունից հեռանալու մասին։ Նոյեբերին մոսկովյան հարկային ծառայությունն արգելափակել է «Black Star» երաժշտական ապրանքանիշի հաշիվները։