Իլոն Մասկի կարողությունը հասնել է աննախադեպ՝ 209 միլիարդ դոլարի. Bloomberg

Ամերիկյան «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հիմք ընդունելով Boomberg Billionaires Index-ի տվյալները:

Հունվարի 10-ի դրությամբ Մասկի կարողությունն աճել է մոտ 14.5 միլիարդ դոլարով՝ հասնելով 209 միլիարդի:

Օրեր առաջ Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկում առաջ էր 2017 թ-ից աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը կրող Ջեֆֆ Բեզոսից, որը «Amazon» ընկերության հիմնադիրն է. այդ պահին Մասկի կարողությունը գնահատվում էր 195 միլիարդ դոլար:

Մասկի կարողության նման աճի պատճառը նրա բաժնետոմսերի թանկացումն է: